Հայաստանը պայմանավորվել է Իրանի հետ գազի մատակարարումների ավելացման շուրջ, հայտարարել է տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը:
Պատգամավորը հիշեցրել է, որ Իրանից Հայաստան արդեն տարեկան ներկրվում է 365 մլն խմ գազ։ Իրանն իր գազը երկիր է մատակարարում «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրով։
«Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ առեւտրի ծավալը դինամիկ աճ է գրանցում», – նշել է Հակոբյանը:
Նա հստակեցրել է, որ այժմ երկու երկրների միջև կառուցվում է երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, որը թույլ կտա զգալիորեն ավելացնել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները: