Բրիտանա-հոլանդական Shell էներգետիկ ընկերությունը այս գարնանը Հայաստանում բենզալցակայանների ցանց կբացի, հայտնում է Shell Armenia-ն։
Ընկերությունը մանրամասնել է, որ վառելիքը Հայաստան առաջին փուլում կմատակարարվի Հունաստանից։ Shell Armenia-ն բացառել է Ադրբեջանից ցանկացած մատակարարում՝ բացատրելով, որ այնտեղ նավթավերամշակման ակտիվներ չունի։
Shell-ը զբաղվում է նավթի և գազի արդյունահանմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ։ Ընկերությունը շահույթով խոշորագույններից մեկն է ոլորտում։