ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվարին 10.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրած տվյալներից։
Ըստ ներկայացված տվյալների՝
- արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.4%–ով
- ծառայությունների ծավալն աճել է 25.9%–ով
- առևտրի շրջանառությունն աճել է 17.7%–ով
- շինարարության ծավալն աճել է 12.2%–ով
- արտահանման ծավալն աճել է 130.0%–ով
- ներմուծման ծավալն աճել է 72.5%–ով։
Կարդացեք նաև Armenia Today-ի հոդվածը՝ «Հայաստանի ՀՆԱ աճն առավելագույնն է վերջին 15 տարում. ինչո՞վ է դա պայմանավորված»