Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ հացահատիկային գործարքի շարունակությունը հնարավոր է միայն գյուղատնտեսական արտադրանք և պարարտանյութ արտադրող ռուսական ընկերությունների շահերը հաշվի առնելով, հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ռուսական կողմից սևծովյան հացահատիկային նախաձեռնության իրականացման հեռանկարների քննարկման ժամանակ ընդգծվել է, որ հացահատիկի վերաբերյալ փաթեթային համաձայնագրի շարունակությունը հնարավոր է միայն հաշվի առնելով գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի ռուսաստանյան արտադրողների շահերը համաշխարհային շուկաներ անարգել մուտք գործելու առումով», – ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները քննարկել են նաև առևտրատնտեսական ոլորտում ռուս-թուրքական համագործակցությունը, ներառյալ փետրվարյան երկրաշարժի հետևանքների վերացման հարցում Անկարային օգնության միջոցները:
Դեկտեմբերի 23-ի արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ ըստ ԿԲ-ի
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 23-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.53 դրամով՝ կազմելով 395.58...