Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն ընդգրկվել է անցած տարվա գործունեության արդյունքներով Forbes բիզնես-ամսագրի կողմից կազմված «Ռուսաստանի խոշորագույն ռանտիեր» վարկանիշի եռյակում:
Պարբերականի գնահատմամբ՝ ընկերությունների խումբը 2022 թվականի վարձակալությունից ստացված եկամուտները կազմել են 600 մլն դոլար (2021 թ.-ի տվյալներով 615 մլն $)։ «Տաշիրը» երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանում կոմերցիոն անշարժ գույքի 30 խոշորագույն սեփականատերերի ցանկում:
«2022 թվականի արդյունքներով եկամուտը կազմել է 205 միլիարդ ռուբլի, այսինքն՝ աճել է 5% – ով։ Խումբը զբաղվում է բնակելի և առևտրային անշարժ գույքով, շինարարությամբ, ունի սեփական մանրածախ ցանցեր», – նշում է պարբերականը։
Վարկանիշը գլխավորել է Գոդ Նիսանովի և Զախար Իլիևի «Կիևսկայա հրապարակ» ընկերությունը: Այն ներառում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Եվրոպական» առևտրի կենտրոնը և «Ֆուդ սիթի» ագրոկլաստերը։ Եռյակը եզրափակում է Միխայիլ և Սաիտ-Սալամ Գուցերիևների «Սաֆմար» խումբը՝ 510 մլն դոլար վարձակալական եկամուտով։