Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը 2022 թվականին առաջին անգամ գերազանցել է 1 մլրդ դոլարը, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառման ժամանակ։
Նա տեղեկացրել է, որ ոլորտի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը։ Արշակյանը նաև նշել է, որ գիտության ֆինանսավորման համար հատկացված միջոցների ծավալը կազմել է ավելի քան 30 մլրդ դրամ։
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները ողջունում են միջազգային ընկերությունների մուտքը երկիր, ինչը, Արշակյանի խոսքով, նպաստում է նման հայկական ընկերությունների ստեղծմանը: