Ռուսական Forbes-ը կազմել է Ռուսաստանի հարևան երկրների ամենահուսալի բանկերի վարկանիշը, որում ընդգրկվել են 50 վարկային կազմակերպություններ, այդ թվում՝ Հայաստանից: Հանրապետության ամենահուսալի բանկը պարբերականը ճանաչել է Ardshinbank-ին՝ 3,954 մլրդ դոլար ակտիվներով: Ընդհանուր վարկանիշում բոլոր երկրների շարքում այն հայտնվել է 16-րդ հորիզոնականում:
Հայկական բանկերի շարքում երկրորդ տեղում Ամերիաբանկն է՝ 3,179 մլրդ դոլար ակտիվներով (ընդհանուր վարկանիշում 18-րդն է): Հայաստանի բանկերի շարքում առաջատարների եռյակը եզրափակում է INECOBANK-ը՝ 1,352 մլրդ դոլար ակտիվներով (22-րդն ընդհանուր վարկանիշում):
Ընդանուր առմամբ հայկական 10 բանկերի վարկանիշում, որոնց թվում են Հայէկոնոմբանկը՝ 1,040 մլրդ դոլար ակտիվներով (4-րդը Հայաստանում, 25-րդը ընդհանուր վարկանիշում), Acba bank-ը (1,692 մլրդ դոլար, 5-րդը Հայաստանում, 29-րդը ընդհանուր վարկանիշում), Converse Bank-ը (1,179 մլրդ դոլար, 8-րդը Հայաստանում, 35-րդը ընդհանուր վարկանիշում), ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ (2,111 մլրդ դոլար, 7-րդը Հայաստանում, 40-րդը ընդհանուր վարկանիշում), Արմսվիսբանկ (978 մլն դոլար , 8-րդը Հայաստանում, 41-րդը ընդհանուր վարկանիշում), ԱՐԱՐԱՏԲԱՆԿ (896 մլն դոլար, 9-րդը Հայաստանում, 42-րդը ընդհանուր վարկանիշում), Էվոկաբանկ (884 մլն դոլար, 10-րդը Հայաստանում, 43-րդը ընդհանուր վարկանիշում):
Բացի հայկական բանկերից, վարկանիշում ընդգրկվել են Ղազախստանի, Վրաստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի վարկային կազմակերպությունները: 2022 թվականին այդ երկրները բախվել են ռուսների զանգվածային ռելոկացիայի հետ:
Պարբերականը հստակեցրել է, որ բանկերը դասակարգվել են՝ ելնելով միջազգային վարկանիշային գործակալությունների՝ Fitch-ի, Moody ‘s-ի, Standard & Poor’ s-ի գնահատականների: Որքան ավելի բարձր վարկանիշային գնահատականներ ունի բանկն ըստ գործակալությունների, այնքան բարձր է նրա դիրքը Forbes — ի ցուցակում: Գնահատումների քանակով հավասարության դեպքում ավելի բարձր գիծ է զբաղեցնում ակտիվների մեծ ծավալ ունեցող բանկը։ Ակտիվների մասին տվյալները պարբերականը վերցրել է տեղական Կենտրոնական բանկերի կայքերից։