Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը թույլատրել է «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ին վերսկսել աշխատանքը, հաղորդում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը: Սահմանափակումները հանվել են մարտի 24-ին:
Տեսչական մարմնում հստակեցրել են, որ իրենց մասնագետներն ընկերությունում ստուգում են անցկացրել ընկերության դիմումի համաձայն և եկել են եզրակացությանլ, որ ընկերությունն ուղղել է խախտումները, որոնց պատճառով դադարեցվել էին աշխատանքները։