ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձել հայկական բրենդինգի առաջմղման խնդիրներին։
«Ունենք աշխարհագրական դիրքից ծագում ունեցող տեղանուն, ենթադրենք՝ «Արենին», ո՞նց եք ապացուցում, որ բոլոր արտահանվող «Արենի»-ները «Արենի» են»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ֆրանսիական Բորդոյում ինքը տեսել է, թե ինչպես են պաշտպանվում տարածքները, որոնք կարմիր գծով գծած է այլ տարածքներից։
«Գյուղատնտեսության նախարարությունը, ՏԻՄ-ը, ՀԿ-ները ամեն ինչ անում են, որ ոչ Բորդոյից խաղողը հանկարծ չգա և չխառնվի այլ խաղողների»,-հայտարերց նա։
Սուքիասյանը հարցադրում արեց, թե ի՞նչ են անում նախարարությունը ՏԻՄ-ը, ՀԿ-ները հայկական բրենդինգի դիրքերն ամրապնդելու համար։
Մանրամասները՝ հետևյալ հղմամբ։