Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները:
Ըստ կոմիտեի՝ այս տարվա մարտին 160 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, որը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ (2019թ.` 118 հազար, 2022թ.` 84 հազար զբոսաշրջիկ):
Եռամսյակն ամփոփվել է մոտ 450 հազարով, որը 35%-ով ավել է 2019թ. առաջին եռամսյակի թվերից, նշում են Կոմիտեում։