Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները 2022 թվականին կազմել են 998,1 մլն դոլար, այսինքն՝ հանրապետության ՀՆԱ-ի 5,12%-ը, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ 2021 թվականին այս ցուցանիշը կազմել է 366,4 մլն դոլար, այսինքն՝ երկրի ՀՆԱ-ի մոտ 2,5%-ը։ Այսպիսով, Հայաստանը տարվա ընթացքում ավելացրել է օտարերկրյա ներդրումների ներհոսքը գրեթե երեք անգամ՝ 172%-ով։
Քերոբյանը նշել է, որ կառավարությունն իր առջև խնդիր է դրել 2026 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը Հայաստանի ՀՆԱ-ին հասցնել 6 տոկոսի։