Կտրուկ խստացնելու ենք սննդի անվտանգության ողջ արժեշղթային նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների մասին հարցին։
Ըստ նրա՝ այսօր ընկերություններն ունեն պարտավորություն համապատասխանեցնել իրենց արտադրությունը կամ իրացման վայրը սննդի անվտանգության միջազգային ստանդարտներին։ «Բայց իրական կյանքում մեր սննդի անվտանգության ստուգումները ցույց են տալիս, որ այդ պահանջները չեն պահապնվում։ Խստացնելու ենք բոլոր կանոնակարգերը, որոնց բվերաբերյալ շուտով կլինեն օրնեսդրական կարգավորումները»,-հայտարարել է Քերոբյանը։
Ինչ վերաբերում է «Ռոսսելխոզնադզոր»-ի որոշմանլ ապա, ըստ Քերոբյանի, այդ որոշում հանդիսանում է առևտրային բարիեր։ «Մեր տեսակետն այն է որ այդպիսի որոշում չէր կայացվել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակներում։ «Մենք ամեն օր քննարկումների մեջ ենք, որպեսզի հնարավորինս արագ «հետողորմյա» անենք այդ որոշումները կամ դրա մի մասը»,-նշել է Քերոբյանը։
Ըստ նախարարի՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի որոշումը չի ենթադրում, որ մեր մոտ վտանագվոր սնունդ է։ «Այդ որոշման արդյունքում մենք կարծում ենք, որ մեր կարգավորումները չեն համապատսախանում ԵԱՏՄ կարգավորումներին։ Ինչ վերաբերում են կաթնամթերքի արտադրությանը, ապա խնդիրները ողջ արժեշթայում են»,-նշել է Քերոբյանը։
Մարտի 29-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներկրման հնարավոր սահմանափակումների մասին՝ կապված վատ վերահսկողության և հայկական կողմի սահմանափակող միջոցների խախտման հետ։ Ավելի ուշ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչությունը, ի պատասխան «Ռոսսելխոզնադզոր»-ի, հայտնել է, որ արտահանվող կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է, որ չի բացառում քաղաքական դրդապատճառը, որովհետև այդպիսի նախադեպեր եղել են: