Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է Եվրասիական տնտեսական համաժողովի բարձր արդյունավետությունը։
«Ակնհայտ է, որ միասնական տնտեսական տարածքի զարգացմանն ուղղված քայլերի արդյունավետ պլանավորումը ենթադրում է բաց երկխոսություն ձեռներեցների և գործարար համայնքի ներկայացուցիչների միջև։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում ռուսական կողմին լայնածավալ միջոցառումներ կազմակերպելու և քննարկումների համար թեմաներ մշակելու ջանքերի համար, որոնք առավելագույնս ընդգրկում են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության համապատասխան ոլորտները»,- ասել է Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով, ֆորումը գրավում է առաջատար քաղաքական գործիչներին և Միության անդամ երկրների գործարար, մշակութային և այլ շրջանակների ղեկավարներին՝ դառնալով խոստումնալից գաղափարների և նախագծերի ձևավորման առանցքային հարթակ, արդիական հարցերի շուրջ քննարկման հարթակ։
Նորությունը լրացվում է։