ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է մայիսի 25-ի արտարժույթների փոխարժեքները. Ըստ տվյալների՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մայիսի 24-ի համեմատ աճել է 0.46 դրամով՝ կազմելով 386.40 դրամ։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 477.59 դրամ՝ նվազելով 0.24 դրամով։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.70 դրամով և կազմել 414.34 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքն նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ՝ կազմելով 4.83 դրամ։