ԱՄՆ դոլարն ամրապնդվել է դրամի նկատմամբ, այս մասին են վկայում ՀՀ կենտրանական բանկի տվյալները։
Համաձայն ներկայացված տվյալների՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կիրակի օրվա համեմատ աճել է 0.06 դրամով՝ կազմելով 387.28 դրամ։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 479.72 դրամ՝ արժեզրկվելով 5.47 դրամով։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.80 դրամով և կազմել 414.12 դրամ մեկ եվրոյի դիմաց։
Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.76 դրամ։