Փոխարժեքի տատանմամբ պայմանավորված գազի սակագնի նվազեցումը ռիսկային կլինի, հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով գազի սակագնի իջեցման հնարավորություններին։
Նա նշել է, որ փոխարժեքի տատանումն ընդամենը մեկ գործոն է։
«Սպառողների 70 տոկոսն արդեն իսկ օգտվում է փոխարժեքի նվազեցումից»,-ասաց նա՝ շեշտելով, որ միայն բնակչության համար է դրամային սակագին սահմանված, իսկ նշված 70-ը արտարժույթով է վճարում։
«Վերանայում, ամեն դեպքում, նախատեսվում է։ Փոխարժեքով պայմանավավորված որոշակի դրական արդյունք ունենք, բայց քննարկումների արդյունքում որոշում է կայացվելու այն ուղղել որոշակի ներդրումային ծրագրերի իրականացմանը»,-նշեց ՀԿԾՀ նախագահը՝ շեշտելով, որ ներդրումային ծրագիրը վերաբերելու է Երևանի քաղաքի գազամատակարարման համակարգի վերականգնմանը։
«Դա ենթադրում է Երևան մտնող 4 ուղղություններով գազաբաշխիչ 4 կայանների ամբողջական կառուցում, ինչպես նաև նոր խողովակաշարի կառուցում»,-հայտնեց Բաղրամյանը։
Նշենք, որ ՀԾԿՀ հունիսի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված է մի նախագիծ, ըստ որի՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից փոխադրված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի փոխադրման սակագինը նախատեսվում է սահմանել շուրջ 8000 դրամ՝ առանց ԱԱՀ-ի։
Մանրամասները՝ տեսանյութում։