«Տաշիր» խմբի դուստր ձեռնարկությունը՝ H Energy Solutions-ը, Եվրասիական զարգացման բանկից (ԵԱԶԲ) ներգրավել է 26 մլն դոլար՝ Հրազդանի ՋԷԿ-ում նոր էներգաբլոկի կառուցման համար։
Էներգաբլոկի գործարկումը նախատեսված է 2024 թվականին։ Բանկը նշել է, որ այս կերպ նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը։
Բանկի տվյալներով՝ էներգաբլոկի հզորությունը կկազմի 50 ՄՎտ, ինչը հնարավորություն կտա տարեկան արտադրել մոտ 400 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Նախագիծը կնպաստի Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության դիվերսիֆիկացմանը և կբարձրացնի դրա արդյունավետությունը, պարզաբանել են ԵԱԶԲ-ում:
Սա էներգետիկ անվտանգության բարելավման ոլորտում երկրորդ ծրագիրն է, որն իրականացնում է ԵԱԶԲ-ն Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ։ 2022 թվականի օգոստոսին պայմանագիր են ստորագրել բանկի կողմից ենթակառուցվածքների արդիականացման և հաշվառքի սարքերի արտադրության ֆինանսավորման մասին՝ որպես հանրապետությունում կառավարման միջազգային ստանդարտների և ավտոմատացված հաշվառման համակարգերի ներդրման ծրագրի մաս։
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն իրականացնում է ներդրումային գործունեություն եվրասիական տարածքում: Արդեն 15 տարի է, ինչ ԵԱԶԲ-ն աջակցում է տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համակողմանի զարգացմանը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար: ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասն են կազմում տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում ինտեգրացիոն էֆեկտով նախագծերը:
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 22-ին ԱՄՆ դոլարը գնում են 398.66 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.06 դրամով, տեղեկանում...