ԱՄՆ Պետդեպարտամենտի Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ’Բրայենի վերջերս կատարած այցը Երևան պետք է դիտարկել Հայաստանի վրա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար ԱՄՆ-ի ճնշման համատեքստում, Armenia Today-ին ասաց տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը ներառվել է 2022 թվականի ամռանը հրապարակված 19 երկրների ցանկում, որոնք, ըստ ԱՄՆ-ի, օգնել են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Մեկ այլ նմանատիպ ցուցակ՝ 5-6 երկրներից բաղկացած, հրապարակվել է մոտ մեկ ամիս առաջ, և Հայաստանը կրկին եղել է այնտեղ, հավելեց փորձագետը։
«Ի՞նչ թաքցնենք, Հայաստանը դրա վրա լավ փող աշխատեց անցած 16 ամսվա ընթացքում»,- նշեց Միքայելյանը։
ԱՄՆ-ն, ըստ նրա, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է կիրառել սեփական շահերը պաշտպանելու համար, սակայն այդ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն համապատասխանում Հայաստանի շահերին։ «Ընդհանրապես պատժամիջոցներ համարվում են այն նրանք, որոնք ընդունված են ՄԱԿ-ի կողմից: Այստեղ ՄԱԿ-ի որևէ որոշում չկա: Այսպիսով, մեծ հաշվով, այս պատժամիջոցներն ապօրինի են և հետապնդում են մի խումբ պետությունների շահերը, որոնց մեջ Հայաստանը չի մտնում»,- պարզաբանեց փորձագետը` հստակեցնելով, որ պետությունների միջև կան համաձայնագրեր Միջազգային առևտրային կազմակերպության շրջանակում, որին անդամակցության սկզբունքը պատժամիջոցները խախտում են: Հետևաբար այդ երկրները պետք է վռնդվեն այդ կազմակերպությունից: սակայն քանիոր այդ սանկցիաները քաղաքական ակտ են, չեն տարածում այդ երկրների վրա:
Նա նշեց, որ ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ որոշել են սահմանափակել Ասիայի՝ որոշակի ապրանքների վաճառքը Ռուսաստանին, մինչդեռ Հայաստանում կան ընկերություններ, որոնք զբաղվում են այդ ապրանքների վաճառքով։ «Այսպիսով, Հայաստանը պետք է թույլ չտա, որպեսզի նման ընկերությունները գործեն, սահմանափակի նրանց գործունեությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ այլ հարց է, թե ինչու պետք է բիզնեսը խառնվի քաղաքականությանը
Այս հարցում Վաշինգտոնի ճնշումը Երեւանի վրա, ըստ Միքայելյանի, հղի է հայ-ռուսական հարաբերությունների էական վատթարացմամբ, քանի որ ինչքան էլ կողմ հանդիսանա ընկերությունը, այնուամենայնիվ՝ վերջին շահառուն պետությունն է։
«Ակնհայտ է, որ այդ պատժամիջոցների հիմնական թիրախը ոչ թե առանձին մասնավոր ընկերություններն են, այլ Ռուսաստանը՝ որպես պետություն։ Երկրորդ՝ Արեւմուտքը ցանկանում է, որ Հայաստանը ոչ միայն թույլ չտա Ռուսաստանին շրջանցել այդ պատժամիջոցները, այլև ինքն էլ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ։ Բայց այս դեպքում Հայաստանը լուրջ տնտեսական կորուստներ կունենա»,- ասաց Միքայելյանը։
Ջեյմս Օ’Բրայենը 2023 թվականի հունիսին Հայաստանը անվանել է այն հինգ երկրներից մեկը, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։
«Այս տարվա սկզբին Ռուսաստանը կարողացավ ներմուծել էլեկտրոնիկայի հիմնական կատեգորիաները մոտավորապես նախապատերազմական մակարդակներում»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարը Politico-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով չիպերին, պրոցեսորներին և ինտեգրալ սխեմաներին։
Օ’Բրայենն ասել է, որ ԱՄՆ-ն խնդիրներ է հայտնաբերել հատկապես հինգ երկրների հետ՝ Թուրքիայի, Ղազախստանի, Վրաստանի, ԱՄԷ-ի և Հայաստանի հետ: Խնդիրն, ասել է նա, այն է, որ եվրոպական ընկերությունները նյութեր են վաճառում այլ երկրներին, որոնք իրենց հերթին դրանք վերավաճառում են Ռուսաստանին։
Արաքսյա Սնխչյան