Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը թեպետ չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, այնուամենայնիվ, ամեն ինչ անում է, որ Հայաստանի ընկերությունները չընկնեն երկրորդային պատժամիջոցների տակ:
«Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ թեև չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, այնուամենայնիվ, ամեն ինչ անում է, որ Հայաստանի ընկերությունները չընկնեն երկրորդային պատժամիջոցների տակ»,-հայտնել է նախարարը։
Նա հիշեցրել է կառավարության որոշման մասին, որով արտահանման որոշակի մեխանիզմ են ներդնել, ըստ որի՝ որոշ ապրանքների արտահանումը միայն ՀՀ կառավարության վերահսկողությամբ է իրականացվելու․ «Այդպիսով մենք, այսպես ասած, մեր արտահանման սահմանները ցեմենտել ենք այնպես, որ թույլ չտանք որևէ ընկերություն այդ ռիսկի տակ ընկնի»։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Armenia Today-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ ԱՄՆ-ն ուժեղացրել է ճնշումը Հայաստանի վրա՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում: Նա նշել է, որ Հայաստանում որոշ ընկերություններ զբաղվում են ապրանքների վերավաճառքով, որոնց մատակարարումը դեպի Ռուսաստան վրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ն սահմանափակել են:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 19-ին իր Ավստիրայի գործընկերոջ՝ Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման հարթակ դառնալ: Նա ընդգծել է, որ Հայաստանը համագործակցում է ԵՄ և ԱՄՆ գործընկերների հետ՝ բացահայտելու և ժամանակին լուծելու այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցների շրջանցման հետևանքով:
Մանրամասները՝ տեսանյութում։