Հայկական բանկերը սկսել են դադարեցնել համագործակցությունը «Յունիստրիմ» վճարային համակարգի հետ, հայտնում է «Forbes»-ը՝ հղում անելով վարկային կազմակերպություններին։
Ըստ հրապարակման՝ Արդշինբանկը, Հայէկոնոմբանկը և Էվոկաբանկը հայտարարել են «Յունիստրիմ»-ով փոխանցումների դադարեցման մասին։
Հրատարակության փոխանցմամբ՝ վճարային համակարգի հետ համագործակցությունը դադարեցրել են նաև Ղրղզստանի և Վրաստանի մի շարք բանկեր։
Նշվում է, որ «Յունիստրիմ»-ը հուլիսի 20-ին հայտնվել է ԱՄՆ արգելափակման պատժամիջոցների տակ։