Իշխանությունները խստացնելու են հսկողությունը անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող և եկամտահարկի վճարումից խուսափող քաղաքացիների նկատմամբ։ Կառավարությունը գործարքի շուկայական գնի 5%-ի չափով տուգանք կսահմանիխախտման համար։
Նախագծի հեղինակը ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն է։
Նախագծին աջակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ Հայաստանն արագ տեմպերով գնում է ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։ «Որքան մեծ լինի ստվերը, այնքան քիչ զարգացման հնարավորություններ կլինեն Հայաստանի համար։ Մենք վճռական ենք ստվերը նվազեցնելու այնքան, որքան դա տեսականորեն և գործնականում հնարավոր է»,- ասել է նա։
«Մենք հիմա փորձում ենք այդ վարչարարությունը ուժեղացնել: Հասկանում ենք, որ շուկայում լավ աշխուժություն կա և դեպքեր գիտենք, որ Երևանում իրենց բնակարանը տալիս են վարձակալության և գնում են գյուղում են ապրում։ Հիմա մենք ասում ենք, որ դուք պետք է հարկ վճարեք, որ այդ գյուղի ճանապարհն էլ կառուցենք, մանկապարտեզ, լուսավորություն ուեննանք: Ես կարծում եմ, որ սա էլ կարևոր սկզբունքային որոշում է, որը կարող է հանրային դժգոհություն առաջացնել, եթե մարդկանց վերաբերմունքը իրենց կողմից վճարվող հարկերին չփոխվի: Դա ոչ թե գումար է, որ մարդիկ իրեն գրպանից հանում և տալիս են կառավարությանը այլ իրենց մի գրպանից հանում և դնում են մյուս գրպանը, քանի որ իրենց ամենամեծ և ամենակարևոր գրպանը ՀՀ բյուջեն է, որով իրենց բազմաթիվ կարիքներ բավարարվում է»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը պարզաբանել է, որ նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի միայն 2025 թվականից՝ ակնկալիքով, որ տանտերերը մինչև այդ պահը կարգի կբերեն բոլոր փաստաթղթերը։