Բելառուսը 2023 թվականին Հայաստանին կմատակարարի ավելի քան 800 վերելակ, «Беларусь 1» հեռուստաալիքի եթերում ասել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։ «Սա պաշտոնական քայլ է, մենք շահել ենք մրցույթը և արդեն փուլ առ փուլ մատակարարում ենք։ Իսկ մենք արդեն առաջ ենք անցել։ Սկզբում խոսակցությունը վերաբերում էր այստեղ ծառայություն մատուցելուն, բայց հիմա արդեն ստեղծվել է բելառուսական վերելակներ արտադրելու համատեղ ձեռնարկություն, ես անձամբ եղել եմ այս գործարանում»,- ասել է Կոնյուկը։
Դեսպանի խոսքով, վերելակային սարքավորումների հայաստանյան շուկայի պահանջարկը կազմում է մոտ 4000 միավոր։ «Հերթական ստորաբաժանումը կբացվի Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու։ Մենք նաև ծրագրեր ունենք տրակտորային գործարանի հավաքման գործարան ստեղծելու համար: Դա անելը շատ դժվար է, բայց մենք այս ուղղությամբ ենք գնում»,- եզրափակեց նա։ Բելառուսը և Հայաստանը վերելակների համատեղ արտադրության մասին պայմանավորվել են 2022 թվականի հունվարի 14-ին։