Արտարժույթի հայաստանյան շուկայում դրամն ամրապնդվել է եվրոյի և ֆունտի նկատմամբ՝ ըստ rate.am կայքի տվյալների։
Սեպտեմբերի 16-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 382.69 դրամ միջին գնով, ամերիկյան արժույթը թանկացել է 0.26 դրամով։ Դոլարը վաճառվում է 388.53 դրամով, երեկվա համեմատ ավելացել է 0.11 դրամով։
Եվրոն առևտրային բանկերը գնում են 404.83 դրամով, գինը նվազել է 1.57 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 417.42 դրամ միջին գնով, ինչը 1.34 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։
Ռուսական ռուբլին էժանացել է 0.02 դրամով և առքուվաճառքի դեպքում կազմել է 3.84 դրամ։ Վաճառքի ժամանակ միջին գինը կազմել է 4.13 դրամ, որը սեպտեմբերի 15-ի համեմատ նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 466.62 դրամ միջին գնով, այն էժանացել է 1.92 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0,64 դրամով՝ կազմելով 491,32 դրամ։