ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է սեպտեմբերի 20-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը աճել է 0.21 դրամով՝ կազմելով 386.35 դրամ։
Եվրոյի փոխարժեքը աճել է 0.30 դրամով և կազմել 413.47 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.00 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 477.57 դրամ՝ նվազելով 1.01 դրամով։