Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը, Armenia Today-ին հայտնել են կառավարության հավաստի աղբյուրները։
Մեզ հասած տեղեկություններով՝ այժմ հարցը քննարկման փուլում է, մշակվում են տարբեր տարբերակներ։
Այլ մանրամասներ մեր զրուցակիցը չհայտնեց: Armenia Today-ը թեմայի վերաբերյալ հարցում է ուղարկել էկոնոմիկայի նախարարություն։