Հայաստանն իր էներգետիկ անվտանգության շուրջ իր ռազմավարությունն ունի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաահ Սարգիս Խանդանյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի դիմումը ՄԱԳԱՏԷ-ին՝ դադարեցնել Հայաստանի ԱԷԿ-ի գործունեւոյթւոնը: Խանդանյանը նշեց, որ դա չպենք է լինի Հայաստանի օրակարգի հարց:
«Նման պահանջներն անտեղի ու ժամանակավրեպ են: Հայաստանը շարժվելու է՝ բխելով իր էներգետիկ անվտանգությունից»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից նման դիմումներ բազմիցս են եղել, սակայն ամբողջ աշխարհն է այսօր ատոմային էներգիայի անցնում՝ հաշվի առնելով ածխաջրածնային ռեսուրսների սղությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիան դիմել է ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, իբրև թե վերջինիս սեյսմիկ գոտում գտնվելու պատճառով՝ հայ-թուրքական սահմանից 16 կմ հեռավորության վրա։ Նշվում է, որ Մեծամորի ատոմակայանի հետ կապված միջոցներ ձեռնարկելու պահանջով կոչ է արվել Թուրքիայի ԱԺ նիստում, որտեղ ընդգծվել է, որ ատոմակայանը, իր շահագործման ժամկետի ավարտի պատճառով, «վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար»։
Մանրամասները՝ տեսանյութում: