Նախորդ օրվա ընթացքում արդեն մի քանի տասնյակ բեռնատար է անցել Լարսի անցակետը, կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով կոնյակի արտահանման խնդրի մասին։
«Մեր կառավարության և էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության կարևորագույն մասը կազմում է այն, որ ՀՀ-ում արտադրվող ապրանքները լինեն բարձր որակի և որոշ ժամանակ առաջ արդեն սկսել էինք գործընթաց, որպեսզի ՀՀ-ից արտահանվող խմիչքը լինի բարձր որակի»,- ասաց Քերոբյանը։
Նա ասաց, որ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ «Որոշ մեքենաներից նմուշառումներ են արվել։ Սպասում ենք նմուշառման լաբորատոր փորձաքննության արդյունքներին»,- ասաց նախարարը։
Մանրամասները՝ տասնյութում։