ՀայՓոստը ժամանակավորապես դադարեցնում է Յունիստրիմ համակարգով փոխանցումները։ Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին ՀայՓոստից։
Մինչ այդ ժամանակավոր խնդիր է առաջացել ռուբլիով փոխանցումների դեպքում, ապա դադարեցվել է նաև դրամական փոխանցումների վճարումը, պատասխանել են ընկերությունից։
«Ռուբլիով փոխանցումները դրամով վճարելու դեպքերը կապված են տվյալ մասնաճյուղում անհրաժեշտ գումարի բացակայությամբ, իսկ վճարման փոխարժեքը հաշշվել է Յունիստրիմի այդ պահի փոխարժեքով»,- ասացին ՀայՓոստից։
Ավելի ուշ Armenia Today-ի հետ կապ հաստատեց ՀայՓոստի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ու հայտնեց, որ խնդիրը տեխնիկական է։ Նա չպարզաբանեց, թե կոնկրետ ինչ խնդրի մասին է խոսքը՝ նշելով, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։
Կարդացե՛ք նաև Armenia Today-ի ուղեցույցը, թե որ բանկերն են աշխատում Յունիստրիմ համակարգով՝ «Հայաստանյան բանկերի մեծ մասը շարունակում է աշխատել «Յունիստրիմ» համակարգով»։
Կարդացե՛ք նաև Armenia Today-ի հրապարակումն այն մասին, որ «Յունիստրիմ»-ը դադարեցրել է արտարժույթով բոլոր փոխանցումները Ռուսաստանի և Հայաստանի միջև»։