Wildberries-ը թարմացրել է Հայաստանում փոխարինվող ապրանքների հետ աշխատանքի կանոնները: Այս մասին Armenia Today-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Հոկտեմբերի 16-ից մարկետփլեյսը վաճառողներին կփոխհատուցի նման ապրանքների արժեքը։
Wildberries-ում նշել են, որ գումարը վաճառողին կվերադարձվի փոխարինման հայտնաբերման պահից 30 օրվա ընթացքում։ Ապրանքը վաճառողին չի վերադարձվի, իսկ արժեքից կհանվի մարքետփլեյսի կոմիսիան: Փոխհատուցման վերջնական գումարից կհանվի հարթակի կոմիսիան, ինչպես նաև դրանում հաշվի չի առնվի մշտական գնորդի զեղչը: Փոխհատուցման գումարը հաշվետվությունում կարտացոլվի որպես «փոխհատուցում փոխարինված ապրանքի համար», ճշտել են ընկերությունում:
Wildberries-ում հավելել են, որ մարկետփլեյսի աշխատակիցներն իրենք տեղեկատվություն կհավաքեն ապրանքի առաջմղման բոլոր փուլերում։ «Մենք մշտական երկխոսության մեջ ենք գործընկերների հետ, նրանց հետ միասին քննարկում ենք համագործակցության պայմանները։ Այդ իսկ պատճառով թարմացրել ենք փոխարինման հետ աշխատելու կանոնները. ուզում ենք պահպանել մեր փոխհարաբերությունների թափանցիկությունը»,-ասել են մարկետփլեյսի մամուլի ծառայությունում։
Հոկտեմբերի 10-ին Wildberries–ը 3% միջնորդավճար մտցրեց Visa-ով և Mastercard-ով վճարման ժամանակ։ Դրանից հետո Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշեց տվյալների ստուգում կատարել այդ քարտերով վճարման և հարթակում վճարային վերադարձների վերաբերյալ: Հոկտեմբերի 14-ին Wildberries-ը չեղյալ հայտարարեց կոմիսիան։
Օգոստոսին Հայաստանում Wildberries միջազգային առցանց հարթակի PR մենեջեր Էլեոնորա Արարատյանը Armenia Today-ին պատմել է մարքետփլեյսի ծրագրերի, նոր նախագծերի, հանրապետությունում աշխատելու դրական և բացասական կողմերի մասին։ Հուլիսի 27-ին ընկերության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանից Wildberries-ում արտադրանքի վաճառքը կես տարվա ընթացքում աճել է 50%–ով։
Wildberries-ը միջազգային խոշոր առցանց հարթակ է, որը գործում է շուկայում 19 տարի: Wildberries-ն աշխատում է ութ երկրում:
Հայաստանում հարթակը գործում է 2018 թվականից ։ Արդեն 2021 թվականին բացվել են պատվերների տրման գործընկերային կետեր, ինչն էլ ավելի հարմար և արագ է դարձրել ապրանքների ստացման գործընթացը։ Տեղական բիզնեսի հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանի տնտեսության աճին։ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Wildberries ընկերությունն ընդգրկվել է Հայաստանի խոշորագույն 30 հարկատուների ցանկում։
Ամեն օր առցանց հարթակն այն երկրների գնորդներին, որտեղ ներկայություն ունի, առաքում է մոտ 12 մլն ապրանք։ Wildberries-ի տեսականին ներառում է ռուսական և արտասահմանյան ապրանքանիշերի ապրանքներ՝ հագուստ և կոշիկ, աքսեսուարներ, մանկական ապրանքներ, տեխնիկա և Էլեկտրոնիկա, կենցաղային ապրանքներ, զարդեր, սնունդ, գրքեր, թվային ապրանքներ և շատ ավելին: 2023 թ․ առաջին եռամսյակում առցանց հարթակում պատվերների ընդհանուր թիվը հասել է 618,1 միլիոն ռուբլու (+118%)։ Wildberries-ում (GMV) ապրանքների և ծառայությունների վաճառքից ստացված շրջանառությունն աճել է 100%-ով և կազմել 577,194 միլիարդ ռուբլի: