Իրանն ու Ռուսաստանը 2024 թվականի սկզբին ազատ առևտուր կսկսեն, գրում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի և Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի անդամ Կամբիզ Միրքարիմին։
Վերջինս հոկտեմբերի 22-ին տված հարցազրույցում ասել էր, որ 2024 թվականի մարտից Իրանի և Եվրասիայի երկրների տնտեսական համագործակցությունը կընդլայնվի։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ԻՀՀ-ն և Եվրասիական տնտեսական միությունը մոտ են երկար սպասված ազատ առևտրի համաձայնագրի կնքման։
Վերջերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Իրանի, Ռուսաստանի և մի քանի երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որն ընդգրկում է Եվրասիայի մեծ տարածք Արևելյան Եվրոպայի սահմաններից մինչև Չինաստան, հնարավոր կլինի այս տարվա վերջին: