Հայաստանը, քաղաքական խնդիրների բացակայության դեպքում, պատրաստ է գազ ստանալ Ադրբեջանից, ինչպես նաև դառնալ Ադրբեջանից Եվրոպա գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման տարանցիկ երկիր, ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Ելույթ ունենալով Թբիլիսիում՝ նա նշել է, որ նման փորձ երկիրն ունեցել է խորհրդային տարիներին, երբ Հայաստանը գազ էր ստանում Ադրբեջանից երեք խողովակաշարով։
«Եվ այժմ մենք կարող ենք վերագործարկել այդ խողովակաշարերը, եթե մեր երկրների միջև քաղաքական խնդիրներ չլինեն։ Եվ մենք կարող ենք նաև Ադրբեջանից Եվրոպա գազի տարանցիկ երկիր լինել, նույնը վերաբերում է էլեկտրաէներգիային»,- ասել է նա։