Առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, 2024թ․ բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։
Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները վերաբերում են հետևյալին՝ Հայաստան-Թուրքիա սահմանը բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։
«Բացի քաղաքական պայմանավորվածությունից, նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել, մասնավորապես՝ վերականգնման, վերազինման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում և արդեն պատրաստ ենք նման զարգացումներին»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։