Ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան, ՀՀ է ներմուծվել հավելյալ 60 հազար տոննա բենզին, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Համաձայն հաղորդագրության՝ գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի 1-ին ՀՀ և ՌԴ միջև ստորագրված հավելվածով 2023 թվականի համար ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան, ինչը հնարավորություն է տվել ՀՀ ներմուծողներին ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին:
Հոկտեմբերի 6-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր Հայաստան վառելիքի և հումանիտար պաշարների առաքման մասին, Հայաստանը հայտարարել էր, որ Երևանը «երբեք չի խնդրել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անվճար մատակարարել»։