ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է մի քանի ուղղություններով ՌԴ-ից ՀՀ տնտեսական խորը կախվածության մասին։
«Մենք բոլոր առումներով կախվածություն ունենք՝ թե՛ էներգակիրների, թե՛ շուկաների, թե՛ դրսից եկող փողերի և թե՛ Հայաստանի քաղաքացիների առումով, որոնք աշխատում են Ռուսաստանում»,- նշել է նա։
Թունյանն ընդունել է այն դիտարկումը, որ վերոնշյալ բոլորը կառուցվածքային առումով կարող են բացասական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա։
«Հույս ունենք, որ այդ ռիսկերը կյանքի չեն կոչվի։ Կառավարությունն այդ բոլոր ռիսկերը քննարկում է ու բավականին մանրամասն է քննարկում»,- ասել է նա։
Նա նշել է նաև, որ ՌԴ-ից եկող գազն այս պահին ՀՀ սպառման ընդհանուր ծավալների մեծ մասն է կազմում և այդ գազի ծավալներով է արտադրվում Էլեկտրաէներգիան։
«Բայց մենք վերջին տարիների ընթացքում էական զարգացրել ենք արևային էներգիան, որն այսօր ապահովում է մեր ընդհանուր էներգասպառման մոտ 10%-ը։ Իրականացվում են էներգաարդյունավետության ծրագրեր, նոր ատոմակայանի հարցով քննարկումներ են ընթանում․ այդ դիվերսիֆիկացիան միանգամից ապահովելը շատ դժվար գործ է, եթե չասենք՝ անհնարին։ Անկախ նրանից կախվածությունը որ երկրից է և ինչ հարաբերությունների մեջ ես գտնվում՝ մեկ երկրից կախվածությունը միշտ կարող է ինչ-որ վտանգների աղբյուր լինել։
Եթե խոսում ենք արտահանումից, այո՛, մենք ուզում ենք մեր արտահանումը դիվերսիֆիկացնել, բայց ստացվել է այնպիսի իրավիճակ, որ վերաարտահանման արդյունքում Ռուսաստանի կշիռը մեր արտաքին առևտրի մեջ մեծացել է»,- ասել է նա՝ նշելով, որ վերաարտահանումը ժամանակավոր երևույթ է։
Հոկտեմբերի 5-ին հայտնել էինք, որ Հայաստանն առաջ է անցել Ղազախստանից և Վրաստանից Ռուսաստանից դրամական փոխանցումների աճով։
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 22-ին ԱՄՆ դոլարը գնում են 398.66 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.06 դրամով, տեղեկանում...