ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023թթ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ է ժամանել 1 839 004 զբոսաշրջիկ, 2022-ի ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 1 239 394։ Ըստ տվյալների՝ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը 2023-ի 9 ամիսներին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ 599 610-ով ավելացել է։
Պաշտոնական տվյալներից տեղեկանում ենք, թե որ երկրներից են ամենաշատն այցելել մեր երկիր։ Թոփ վեցնյակում Իրանը, ԱՄՆ-ն, ՌԴ-ն
Ֆրանսիան, Գերմանիան և Վրաստանն են։
Իրանի Իսլամական Հանրապետությունից 2023-ի 9 ամիսներին ՀՀ է ժամանել 116 062 զբոսաշրջիկ, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 90 734-ը։
ԱՄՆ-ից 2023-ի 9 ամիսներին ՀՀ է ժամանել 48 745 զբոսաշրջիկ, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 41 568-ը։
ՌԴ-ից 2023-ի 9 ամիսներին ՀՀ է ժամանել 931 695 զբոսաշրջիկ, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 570 844-ը։
Վրաստանից 2023-ի 9 ամիսներին ՀՀ է ժամանել 185 082, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 115 539 115-ը։
Ֆրանսիայից 2023-ի 9 ամիսներին ՀՀ է ժամանել 22 515, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 19 177 զբոսաշրջիկ։
Գերմանիայից 2023-ի 9 ամսիներին ՀՀ է ժամանել 22 021 քաղաքացի, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 19 135-ը։
Հետաքրքրական է պատկերը նաև տարածաշրջանային երկրներից ունեցած այցերի առումով։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023-ի 9 ամիսներին Ադրբեջանից ՀՀ է այցելել 13 զբոսաշրջիկ, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 5 զբոսաշրջիկ։
2023-ի 9 ամիսներին Թուրքիայից ՀՀ է ժամանել 9050 զբոսաշրջիկ, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 6300-ը։
Իսկ, օրինակ, Պակիստանից 2023-ի 9 ամիսներին ՀՀ է ժամանել 37 զբոսաշրջիկ, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 21-ը։
Պաշտոնական տվյալներով՝ անհայտ երկրներից 2023-ի 9 ամիսներին 211 զբոսաշրջիկ է այցելել ՀՀ, 2022-ին այդ թիվը 67 է եղել։
Հոկտեմբերի 11-ին ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը հայտնել էր, որ 2023-ի 9 ամիսների տվյալներով՝ ՀՀ է այցելել, ընդհանուր առմամբ, 260 հազար, իսկ 2023-ի 9 ամիսներին, ընդհանուր առմամբ, 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ։