ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 6-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նոյեմբերի 5-ի համեմատ ավելացել է 0.012 դրամով՝ կազմելով 402.34 դրամ։
Եվրոյի փոխարժեքն ավելացել է 4․36 դրամով և կազմել 432.44 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ և նախորդ օրվա համեմատ աճել է 0.03 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.59 դրամ՝ աճելով 8դրամով։