ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 7-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.32 դրամով՝ կազմելով 402.66 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.40 դրամով և կազմել 430.04 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ և նախորդ օրվա համեմատ փոփոխության չի ենթարկվել։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 495.11 դրամ՝ նվազելով 4.48 դրամով։