Կառավարության որոշմամբ՝ լրացուցիչ 6 ամիս ժամկետով արգելվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ չհանդիսացող երկրներ արտահանել գյուղատնտեսական 7 պարենային ապրանքներ։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Խոսքը ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորեն, արևածաղկի սերմի և արևծաղկի ձեթի մասին է։
Կառավարության հիմնավորմամբ՝ նշված ապրանքների մասով արտահանումը Հայաստանից երրորդ երկրներ բացակայում է կամ աննշան է, ուստի որոշման ընդունումը, ըստ գործադիրի, էական ազդեցություն չի ունենա գյուղարտադրողների վրա։
ՀՀ կառավարությունը 2023 թվականի հունիսի 29-ին որոշել էր նշված ապրանքների մասով սահմանվել արտահանման ժամանակավոր արգելք՝ 6 ամիս ժամկետով, որի գործողությունն ավարտվում է 2024 թվականի հունվարի 2-ին։