Հայաստանը խնդրել է մուտք գործել դեպի Իրանի հարավ-արևելյան Չաբահար նավահանգիստ՝ Հնդկաստանի և ասիական այլ երկրների հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու համար, գրում է The Economic Times-ը՝ վկայակոչելով Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանին։
«Մենք բանակցություններ ենք վարում նավահանգստի հետ կապ հաստատելու համար և հույս ունենք, որ Չաբահար նավահանգստի և Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կապը շուտով կավարտվի։ Նշաններ կան, որ այս կապը կավարտվի մեկ տարվա ընթացքում»,- ասել է Սաֆարյանը և նշել, որ Երևանը Մումբայում մասնակցել է նավահանգստի օգտագործման բարձր մակարդակի հանդիպմանը։
Թերթը հիշեցրել է Հայաստանի առաջարկը Հյուսիս-հարավ նախագծին զուգահեռ՝ ստեղծել Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջանցք՝ հնդիկ առևտրականներին Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապելու համար։
Սաֆարյանի խոսքով՝ Հնդկաստանի հետ համագործակցությունը կարող է ներառել նաև նոր ուղղություններ. «Ներկայումս Հայաստանում շինարարության ոլորտում բում է, և մենք բանակցություններ ենք վարում հնդկական ընկերությունների հետ։ Հնդկաստանից երկու առաջատար շինարարական ընկերություններ կարող են ծրագրեր իրականացնել Հայաստանում»,- մանրամասնել է նա։
Փոխնախարարը կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաները որպես գործընկերության ևս մեկ ոլորտ և նշել, որ Սիլիկոնյան հովտում Հնդկաստանի և Հայաստանի ՏՏ մասնագետները կապի մեջ են և ուսումնասիրում են համագործակցության հնարավորությունները։ Սաֆարյանը հայտարարել է նաև երկրների միջև ուղիղ չվերթեր սկսելու բանակցությունների մասին, ինչը կարող է տեղի ունենալ արդեն 2024 թվականին։
Մարտի 23-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան Armenia Today-ի խնդրանքի, հայտարարել էր Հայաստանի հնարավոր մասնակցության մասին նոր տարանցիկ ճանապարհին, որը Հնդկաստանը կմիացնի Եվրոպային։ Ապրիլի 20-ին Երևանում կայացել էին առաջին եռակողմ խորհրդակցությունները Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Մայիսի 19-ին Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Armenia Today-ին տված հարցազրույցում ողջունել էր Չաբահար նավահանգստում ներկայացուցչություն ունենալու Երևանի որոշումը։
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց անկախությունը ճանաչելու. Բադալյան
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց անկախությունը ճանաչելու, «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նրա խոսքով՝...