ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 9-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.17 դրամով՝ կազմելով 402.68 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0.86 դրամով և կազմել 430.34 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը նախորդ օրվա համեմատ չի փոխվել ՝ 4.37 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.33 դրամ՝ ավելանալով 0.97 դրամով։