Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 11-ին ԱՄՆ դոլարը գնում են 399.83 դրամ միջին կշռված գնով և վաճառում 407.06 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Նոյեմբերի 10-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում ավելացել է 0.11 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 421.92 դրամով, վաճառվում՝438.53 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.61 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.25 դրամով, վաճառվում՝ 4.54 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն աճել է 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 475.62 դրամով, վաճառվում՝ 506.75 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 1.17 դրամով։