Հայաստանը հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստան ներկրված օգտագործված մեքենաների թվով երկրորդ տեղում է, հաղորդում է «Автостат» վերլուծական գործակալությունը։
«Օգտագործված մեքենաների դեպքում իրավիճակը մի փոքր այլ է։ Այստեղ առաջատարը Ճապոնիան է, որի մասնաբաժինը կազմում է 54%։ Հայաստանը երկրորդ տեղում է (14,3%)»,- ասվում է զեկույցում։ Հայաստանին զիջում են այնպիսի երկրներին, ինչպիսիք են Բելառուսը (11,3%), Հարավային Կորեան (7,2%), Ղրղզստանը (4,6%) և Գերմանիան (2,9%)։
«Автостат»-ը նաև նշել է, որ նոր մեքենաների ընդհանուր թվի 1,6%-ը ներմուծվում է Ռուսաստան Հայաստանի տարածքով։ Այս կատեգորիայում երկիրը զիջում է Չինաստանին (80%), Ղազախստանին (7,5%), Ղրղզստանին (5,8%) և Բելառուսին (2,5%):
«Financial Times»-ը հուլիսին հայտնել էր, որ Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման ծավալը մեկ տարում աճել է 225 անգամ։ Ըստ հրապարակման՝ եթե 2022 թվականի հունվարին Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման ծավալը կազմել է 800 հազար դոլար, ապա մեկ տարի անց այն հասել է 180 միլիոն դոլարի։