ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, հայտնում է ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Հեռախոսազանգի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները»,- հաղորդում են գերատեսչությունից:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը հոկտեմբերի 23-ին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել էր Հայաստանի և Իրանի կողմից բեռնափոխադրումների համար ճանապարհային տուրքերը զրոյացնելու որոշման մասին։ Նա նաև հայտնել էր, որ Թեհրանը և Երևանն աշխատանքային խումբ կձևավորեն Արաքս գետի վրայով սահմանային նոր կամուրջ կառուցելու համար։ Բազրփաշը հայտնել էր նաև, որ Հայաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել ավելի քան 200 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի վերաբերյալ, որը կնպաստի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացմանը։