Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ողջ բաժնեմասը, գրում է Հետքը։
Նշվում է, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն նոյեմբերի 3-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, համաձայն որի` Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել ընկերության բաժնետոմսերի 100 %-ը:
Նկատի ունենալով, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունը և վերջինիս ներկայիս բաժնետիրական շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը՝ այս գործարքի կնքման արդյունքում ընկերությունն այլևս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։