Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 15-ին ԱՄՆ դոլարը գնում են 399.64 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.86 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Նոյեմբերի 14-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում նվազել է 0.06 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 429.94 դրամով, վաճառվում՝445.61 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն աճել է 1.63 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.36 դրամով, վաճառվում՝ 4.62 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն աճել է 0.04 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 486.81 դրամով, վաճառվում՝ 515.19 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն աճել է 2.88 դրամով։