Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել MTS Armenia-ի (ռուսական MTS-ի դուստր ձեռնարկություն) 100% բաժնետոմսերի վաճառքը կիպրոսական Fedilco Group Limited ընկերությանը։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց կարգավորող մարմնի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
Նա ասաց, որ թեև հանձնաժողովն այսօրվա նիստում թույլատրել է վաճառել ընկերությունը, սակայն գործարքը կնքելու ժամկետների մասին տեղեկություն չկա: Ընկերությունը գործարք կատարելուն պես տեղյակ կպահի հանձնաժողովին, հանձնաժողովն իր հերթին՝ հանրությանը:
Նշենք, որ ըստ նախագծի՝ նշված գործարքի կնքման արդյունքում՝ ընկերությունն այլև չի հանդիսանա ՄՏՍ խմբի մասնակից: Նշված է նաև, որ կնքումը չի կարող գերազանցել հաստատման օրից սկսած՝ 6-ամսյա ժամկետը: