2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանը 22 երկիր է արտահանել 22 268 796,30 տոննա նավթ՝ 13 785 636,21 դոլար արժողությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Պետական մաքսային կոմիտեի հրապարակած տվյալներին։
Ըստ իրականացված հաշվարկների՝ Ադրբեջանի կողմից արտահանված նավթամթերքի արժեքը 2022 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 24%-ով, իսկ ծավալը՝ 34%-ով։
Լրատվամիջոցները նշում են, որ ադրբեջանական նավթի խոշորագույն ներկրողն Իտալիան է, երկրորդ տեղում Իսրայելն է, հետո՝ Հնդկաստանը։
Նշված ժամանակահատվածում Ադրբեջանից ԵՄ երկրներ է ներկրվել 4,568 մլրդ եվրո արժողությամբ գազ։