Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 17-ին ԱՄՆ դոլարը գնում են 399.28 դրամ միջին գնով և վաճառում 406.58 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Նոյեմբերի 16-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում նվազել է 0.15 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 429.61 դրամով, վաճառվում՝444.39 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 1 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.42 դրամով, վաճառվում՝ 4.69 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն աճել է 0.04 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 483.59 դրամով, վաճառվում՝ 512.16 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 2.85 դրամով։