ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է հանրայնացրել MTS Armenia-ի նոր բաժնետիրոջ անունը:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը Armenia Today-ին հայտնել է, որ հանձնաժողովը հավանություն է տվել MTS Armenia-ի (ռուսական MTS-ի դուստր ձեռնարկություն) 100% բաժնետոմսերի վաճառքը կիպրոսական Fedilco Group Limited ընկերությանը։ Ըստ նախագծի՝ նշված գործարքի կնքման արդյունքում՝ ընկերությունն այլև չի հանդիսանա ՄՏՍ խմբի մասնակից: Նշված է նաև, որ կնքումը չի կարող գերազանցել հաստատման օրից սկսած՝ 6-ամսյա ժամկետը:
Մանրամասները՝ տեսանյութում