Ֆիզիկական անձանցից դրամական միջոցների զուտ ներհոսքը սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 69%-ով, ասված է Համաշխարհային բանկի «Հայաստանի տնտեսական ամսական թարմացում-նոյեմբեր 2023» զեկույցում։
«Տրանսֆերտների ներհոսքը սեպտեմբերին կրճատվել է 19%-ով, իսկ արտահոսքն աճել է 43%-ով (տարեկան կտրվածքով)»,- ասվում է հետազոտության մեջ։
Հեղինակները նշում են, որ ներհոսքի հիմնական մասը (66,3%) եղել է Ռուսաստանից, մինչդեռ արտահոսքի միայն 12,7%-ն է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ արտերկրից ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացված ֆիզիկական անձանց օգտին անդրսահմանային փոխանցումները 2023 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել են 4,3 մլրդ դոլար՝ 2022 թվականի ինն ամիսների 3,9 մլրդ դոլարի դիմաց։ Ռուսաստանի Դաշնությունից 9 ամսվա փոխանցումները կազմել են 3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2,3 մլրդ դոլարի դիմաց։
Այսպիսով, ինն ամիսների զուտ ներհոսքը կազմել է 1,3 մլրդ դոլար՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբերի 1,7 մլրդ դոլարի դիմաց։